Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Դա նշանակում է պղծել կրթության գաղափարն ինքնին

Դա նշանակում է պղծել կրթության գաղափարն ինքնին
01.12.2024 | 20:42

Ի՞նչ է Կրթությունը։

20%-ով՝ գիտելիք, 30%-ով՝ հմտություն և 50%-ով՝ արժեքներ։

Իսկ արժեքները փոխանցվում են ոչ թե ճառելով կամ բացատրելով, այլ սեփական օրինակով։

Միայն ու միայն սեփական օրինակով։

Հիմա ամենայն հայոց սուտասանը՝ արծրուն անունով շողոքորթ սրիկան, որ ֆեյսբուքյան մեծ լսարան է ձեռք բերել կեղծիքի, արյան ու պարտության վրա կառուցված նիկոլական քարոզչության շնորհիվ, եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն։

Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է քարոզել, որ կրթությունը առնվազն կիսով չափ բաղկացած է կեղծիքից ու շողոքորթությունից։ Իսկ դա պարզապես նշանակում է պղծել կրթության գաղափարն ինքնին։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4247

Մեկնաբանություններ